Քիչ անց «Կամպ Նոու» մարզադաշտում կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչի «Բարսելոնա»-«Բավարիա» խաղը:
Հիշեցնենք, որ մրցաշարի շրջանակներում կայացած առաջին խաղն ավարտվել էր 4:0 հաշվով` մյունխենյան ակումբի հաղթանակով: Հաջորդ փուլ դուրս գալու համար կատալոնացիները պետք է հրաշք գործեն, որն աննախադեպ չէ նրանց պատմության մեջ:
«Բարսելոնա»-«Միլան»` ՉԼ, 2012/13 թթ (0:2, 4:0)
«Բարսելոնա»-«Չելսի»` ՉԼ, 1999/2000 թթ (1:3, 5:1)
«Բարսելոնա»-«Գյոթեբորգ»` Չեմպիոնների գավաթ, 1985/86 թթ (0:3, 3:0)
«Բարսելոնա»-«Իփսվիչ»`ՈւԵՖԱ-ի գավաթ, 1977/78 թթ (0:3, 3:0)
«Բարսելոնա»-Անդերլեխտ»` Գավաթների գավաթ, 1978/79 թթ (0:3, 3:0):







































