«Թալիբան» շարժման զինյալներն այսօր գիշերը գրոհել են Աֆղանստանի Ֆարյաբ նահանգի Գորմաչ տեղանքի ոստիկանական բաժինը։ Այս մասին հաղորդել է «Պաժվակ» տեղեկատվական գործակալությունը:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ թալիբները պատանդ են վերցրել տեղի ոստիկանության 28 աշխատակցի, ընդ որում՝ տեղացի բնակիչները պնդում են, որ թալիբներն իրենց հետ են տարել 42 ոստիկանի՝ Կարիզ-ե-Դիվանա շրջանից:
Աֆղանական ազգային բանակի ներկայացուցիչները հաստատել են կատարվածը՝ հայտնելով, որ վերահսկում են իրավիճակը տեղանքում, հաղորդում է RIA Novosti-ն:









































