Մյանմայի Օկան գյուղում, որը գտնվում է Յանգոնից (երկրի նախկին մայրաքաղաք) 100 կմ հեռավորության վրա, փողոցային փոքր պատահարը վերածվել է դաժան բախումների մուսուլման և բուդդայական բնակչության միջև: Հակամարտությունների հետևանքով սպանվել է 1, տուժել՝ 10 մուսուլման, հաղորդում է Reuters-ը:
Կարգուկանոն հաստատելու համար պահանջվել է հարյուրավոր ոստիկանների և զինվորականների օգնությունը: Ձերբակալվել է 18 մարդ, որոնց դեմ ներկայացվել են գողության, հարձակման և հրդեհելու մեղադրանքներ:
Յանգոնի ոստիկանության տեսուչի տեղակալը հայտարարել է, որ այժմ ամեն ինչ կարգին է, և մուսուլմանները կարող են առանց վախենալու վերադառնալ իրենց տները: Նրանք ստիպված են եղել փախչել մոտակա անտառներ՝ վախենալով բուդդայականների անկարգություններից:











































