Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Բոլոր տեղերից բոլորը որսում են վհուկներ. ՀՀԿ-ն՝ իր վհուկներին, ԲՀԿ-ն՝ իր

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, խոսելով երեկ Ազատության հրապարակում ՀԱԿԿ հանրահավաքի սակավաթիվ լինելու մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իբրև մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ինքն իրավունք չունի քննադատության ենթարկել մյուս քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքները, եթե անգամ ուզում են հանրահավաք անել երկու-երեք ընտրողի համար, դա իրենց իրավունքն է:

«Հանրահավաքին մարդկանց սակավաթիվ լինելն այս պահին նշան է, որ վերջապես մեր քաղաքական ուժերը սկսեցին հարգել իրենց ընտրողին և չեն սպասում հանդիսատեսի հավաքմանը՝ իրենց քաղաքական օրակարգը ներկայացնելու համար»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Բացի այդ, հանրահավաքային շարժման մարումն Անուշ Սեդրակյանը պայմանավորում է այն սպասումով, որ քաղաքական օրակարգի հնչեցումը չի համապատասխանում քաղաքական իրադրությանը: Օրինակ՝ այս ընտրություններին խոսքը քաղաքի կառավարման մասին պետք է լիներ, քանի որ մենք ունենք քաղաքի մենեջմենթի սուր խնդիրներ և յուրաքանչյուր երևանաբնակ ամեն վայրկյան մեծապես բախվում է այդ խնդիրներին:

Հանրահավաքի ելույթներին Անուշ Սեդրակյանը հետևել է, և այս օրակարգի հարցերից և որևէ մեկը չի հնչել այնտեղ: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, քսան տարվա ընթացքում ժողովուրդը հասունացել է և տարբերում է խորհրդարանական, նախագահական և ավագանու ընտրությունների օրակարգերը, և երբ այդ օրակարգերը խառնվում են կամ դեռ ավելին՝ երեք տարբեր սպեցիֆիկ ընտրությունների դեպքում հնչում են նույն հայտարարությունները, նույն արտահայտությունները, Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ դա բերում է երկու բացասական հետևանքի։ Առաջինը, ըստ նրա, այդ արտահայտություններն իրենց ակտուալությունը կորցնում են: Երբ նույն ձևակերպմամբ դու անընդհատ ասում ես նույն բանը, ապա դու խնդիր ունես, որ մարդիկ կհոգնեն անվերջ կրկնվող նախադասություններից։ Քաղաքական օրակագի մեջ պետք է դնես խնդրի լուծում, այլապես ժողովուրդը այդ մեխանիզմից իսկապես հոգնում է:

«Իհարկե մենք չենք մասնակցել ընտրություններին և մեզ կարող են մեղադրել, բայց մյուս կողմից՝ մենք չենք մասնակցել, որովհետև մենք վստահ չէինք, որ այդ խնդիրների այժմյան հնչեցումը, մեր պատկերացմամբ, կարող են դառնալ թիրախավորված վերլուծման համակարգ։ Բայց ինձ թվում է, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է բարձրաձայնի քաղաքական օրակարգը՝ իր լուծման մեխանիզմներով»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ ավելացնելով, որ մենք գնում ենք վհուկաորսի, իսկ մեր քաղաքական համակարգի առանձնահատկությունն այն է (ընդ որում՝ ոչ միայն ՀԱԿ-ի մասին է խոսքը, այլ բոլոր տեղերից բոլորը որսում են վհուկներ, ՀՀԿ-ն՝ իր վհուկներին, ԲՀԿ-ն՝ իր վհուկներին, և այսպես շարունակ), որ մենք դարձյալ անձնավորում ենք քաղաքական շարժումը։ Քաղաքական շարժումն անձնավորելով, ըստ նրա, մենք բացարձակ կորցնում ենք քաղաքական օրակարգը, որովհետև քաղաքական օրակարգը միանշանակ անձերից դուրս է:

Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ Հայաստանում կուսակցությունների մասին պատկերացումները ներկա իրավիճակում նույնպես չեն համապատասխանում քաղաքական չափորոշիչներին, և պետք է այդ չափոփորշիչների զուտ քաղաքական օրակարգի մասին խոսել: Ըստ նրա՝ մենք մեր գերակայությունները չենք կարողանում ճշգրտել քսան տարվա անկախությունից հետո, ինչը իսկապես մտահոգիչ է:

Երեկ հրապարակում հաճախ հնչող «Լևոն, նախագահ» կոչերի հետ կապված՝ Անուշ Սեդրակյանը նկատեց, որ ինքը շատ ուրախ է, որ մինչև հիմա Հայաստանում կան խարիզմատիկ անձեր, որոնք ստաբիլ պահպանում են որոշակի նվիրյալ գաղափարական անձանց քանակ, դրանց մեջ կան նաև իր ընկերները, և ինքը կարող է ինչ-որ առումով համաձայն չլինել նրանց հետ, բայց միևնույն ժամանակ, ըստ նրա, խարիզման և մարդկային նվիրվածությունը դարձյալ տրամաբանության և ռացիոնալ բացատրության չենթարկվող գործոն են։

«Ցայսօր Ռուսաստանում կան մարդիկ, որոնք երկրպագում են Վլադիմիր Իլյիչ Լենինին, ցայսօր Գերմանիայում կան մարդիկ, որոնք երկրպագում են ֆաշիզմին, այսինքն՝ երկրպագուների որոշակի քանակ պահպանելը դեռևս նշան չէ, որ քաղաքական օրկարգը կամ քաղաքական գործիչը կենսունակ են»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում