Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն իր կարծիքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ պատասխան հանդիպման մասին:
«Ափսոսում եմ: Սակայն երբեմն պարտվում ես` այդպիսին է ֆուտբոլը: Դորտմունդում մենք պետք է այնպիսի խաղ ցուցադրեինք, ինչպես Մադրիդում: Մենք ցավում ենք երկրպագուների հետ միասին: Պարզապես բազմաթիվ գոլային պահեր բաց թողեցինք առաջին խաղակեսում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Բորուսիա» պատասխան հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Սակայն երկու խաղերի արդյունքով «արքայական ակումբ»-ը զրկվեց եզրափակիչ անցնելու հնարավորությունից:






































