Այսօր Ազատության հրապարակում «Բարև Երևան» դաշինքի հրավիրված հանրահավաքին ցուցակը առաջնորդող Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Այսօր «Բարև Երևանը» գալիս է` կառավարման համակարգի փոփոխությունը սկսելով Երևանից, սա նոր շարժում չէ, այլ շարունակությունը փետրվարի տասնութի ձեր որոշման»:
«Երևանում դուք ընտրելու եք ավագանի, որքան էլ կարևոր լինի քաղաքապետի անձը, որոշումը կայացնում է ավագանին, ոչ թե քաղաքապետը, քաղաքապետը ընդամենը որոշումներն է իրականացնում»,-նշեց Ա. Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» դաշինքի որևէ անդամ չի ունենալու բիզնես, չի հետապնդելու բիզնես շահեր, իրենք սպասարկելու են քաղաքացու շահը: Որևէ դեպքում գումար չի ծախսվելու, որ Վոլոչկովա բերվի, որովհետև մենք ունենք Արթուր Իսպիրյան»:









































