«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին հայտարարել է, որ չի ցանկանում է իր մարզական կարիերան շարունակել այլ ակումբում:
Այսպիսով՝ հարձակվողը հերքեց վերջին շրջանում տարածված տեղեկությունները, իբր ինքը տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի»:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Միլան»-ում, քանի որ ինձ հիանալի եմ զգում այստեղ: Լսել եմ, որ Գալիանին հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում ինձ բաց թողնել: Այդ լուրն ինձ շատ ուրախացրեց»,- հայտարարել է հարձակվողը:









































