Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնում ոստիկանությունն արցունքաբեր գազով փորձում է ցրել մայիսմեկյան երթը, ձերբակալվել է 20 ցուցարար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով TGRT տեղի հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ցուցարարները ջարդում են տների պատուհանները, քանդում փողոցի սրճարանները և քարեր են նետում ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան:
Նախօրեին Թուրքիայի իշխանությունները մերժել են արհմիություններին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում երթ կազմակերպելու հարցում: Իշխանությունները հայտարարել են, որ այդ շրջանում ցույցեր չի կարելի անցկացնել շինարարական աշխատանքների պատճառով, և նախազգուշացրել են, որ իրավապահ մարմինները բերվել են պատրաստ վիճակի: Չնայած այս նախազգուշացմանը՝ հարյուրավոր ցուցարարներ եկել են Բեշիքթաշի և Բեյօղլու թաղամասեր:











































