Իսրայելի բանակը զենք է տվել հարյուրավոր պահուստայինների՝ Սիրիայի և Լիբանանի հետ սահմանի մոտ անակնկալ զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամլո ծառայությունը:
Զինվորականներն ընդգծում են, որ զորավարժանքները, որոնք կտևեն մինչև շաբաթվա վերջ, կապված չեն տարածաշրջանում իրավիճակի որևէ փոփոխության հետ:
Տեղի ԶԼՄ-ները պնդում են, որ ծանուցում են ստացել շուրջ 2000 պահուստայիններ: The Times of Israel թերթը զորավարժություններին մասնակից զինծառայողների ընդհանուր թիվը գնահատում է 10-20 հազար:
The Jerusalem Post թերթը հաղորդում է, որ վերջին տարիների ընթացքում սա նման ծավալով առաջին զորավարժանքներն են:
Զորավարժանքների համար ֆոն են դարձել Սիրիայում ընթացող մարտերը, Լիբանանի կողմից անօդաչու թռչող սարքերի ներխուժումը, քաղաքական գործիչների և լրագրողների դատողությունները Իրանի և վերջինիս դաշնակիցների, այդ թվում՝ լիբանանյան Հըզբոլլահ» շարժման հետ հակամարտության սպառնալիքի կաաակցությամբ և Սիրիայում ռազմական գործողության անհրաժեշտությունը՝ քիմիական զենքի պահպանման համար:









































