Monday, 15 06 2026
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը

Թուրքական Էրուհ քաղաքի հայկական եկեղեցին վերածում են իսլամական դպրոցի (լուսանկարներ)

Թուրքիայի Էրուհ քաղաքի Դիհ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Հովաննես եկեղեցին, առանց որևէ թույլտվության, վերածում են աղջիկների համար իսլամական կրոնական դպրոցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`
վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել են Մարդու իրավունքների պաշտպանության ընկերության Սիիրթի (Սղերթ) մասնաճյուղի ներկայացուցիչները:

«Սա բռնություն է հայ ժողովրդի դավանանքի և ապրելու իրավունքի նկատմամբ: Ներկայում անհրաժեշտ է վարչական և քրեական հետաքննություն սկսել պատասխանատուների նկատմամբ»,- ասել են կազմակերպության անդամները: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության մասնաճյուղերից մեկի ղեկավար Սերդար Բաթուրը` ցույց տալով համապատասխան լուսանկարները, հայտնել է, որ ներկայում եկեղեցու հայերեն գրություններով և խաչով քարերն օգտագործվում են այլ շինություն կառուցելու համար:

Բաթուրը պատմել է, որ եկեղեցին նախկինում այցելում էին նաև մահմեդականներ, ովքեր գալիս և մոմ էին վառում այնտեղ, իսկ ապրիլի սկզբներին մի խումբ կանայք եկել են եկեղեցու տարածք, ուտելիք են պատրաստել և բաժանել գտնվողներին: Նրա խոսքերով` պատմական պաշտամունքի վայրի փոխարեն այլ շինություն կառուցելը նպատակ ունի ջնջել պատմությունը:

Մարդու իրավունքների կազմակերպության մեկ այլ անդամ Զանա Աքսուն խոսել է Էրուհ-Սիիրթ շրջանում գտնվող հայկական գերեզմանների առկայության մասին, որոնք ի հայտ են գալիս ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: «Մեքենաների փորելու արդյունքում շուրջ 100 քառակուսի մետր գերեզման ի հայտ եկավ: Գյուղացիները հավաքեցին գերեզմանից դուրս եկած ոսկորները և իրենց տեղը դրեցին: Սակայն իշխանությունները ոչինչ չարեցին այս կապակցությամբ»,- նշել է Աքսուն, ով միաժամանակ ընդգծել է 1915 թվականին տեղի ունեցած պատմական դառը դեպքերի հետ առերեսվելու անհրաժեշտությունը: Խոսելով հայկական եկեղեցու տարածքում ներկայում ընթացող շինարարության մասին` նա նշել է, որ այս գործողությունների միակ նպատակը հայերի հետքերը ջնջելն է: «Անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել այս վայրում սկսված շինարարությունը: Անհրաժեշտ է այս և սրա նման մյուս կառույցները վերանորոգել և բաց անել զբոսաշրջանության համար: Տարածաշրջանի ժողովուրդների խճանկար հանդիսացող նման կառույցները պետք է պահպանվեն»,- վստահեցրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում