Հաագայի միջազգային քրեական դատարանն ընդունել է Բոլիվիայի հայցը Չիլիի նկատմամբ ջրային տարածքների հավակնությունների մասին: Այս մասին հայտնել է Բոլիվիայի արտգործնախարար Դավիդ Չոկեհուանկան:
Նախարարն ընդգծել է, որ իր երկիրը մտադիր չէ դատական գործընթացի պատճառով վնաս հասցնել Չիլիի հետ երկկողմ հարաբերություններին: «Մենք կարծում ենք, որ հարաբերությունները պետք է պահպանվեն այսպիսին՝ նորմալ»,-նրա խոսքերն է մեջբերում Prensa Latina գործակալությունը:
Երկու երկրների պատվիրակությունները դատարանում կհանդիպեն մեկ ամսից, որտեղ նրանք կներկայացնեն վեճի վերաբերյալ փաստարկներ:
Դեռևս 2011 թվականին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել էր դատարան դիմելու և դեպի ծով դուրս գալու իրավունք ձեռք բերելու երկրի որոշման մասին՝ հարցի շուրջ Լա Պասի և Սանտյագոյի միջև երկխոսության ձախողումից հետո:









































