Ֆրանսիայի արտգործնախարարի տղայով՝ Թոմ Ֆաբիուսով հետաքրքրված են երկրի հարկային մարմինները: Անօրինական ֆինանսական մեխանիզմների հակազդման գերատեսչությունը կստուգի Ֆաբիուս կրտսերի՝ 7 մլն եվրո արժողությամբ բնակարան ձեռք բերելու գործարքի օրինականությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Խոսքը Փարիզում 280 քմ տարածք ունեցող բնակարանի մասին է, որը նախկինում պատկանել է հայտնի ռեժիսոր Կլոդ Զիդիին: Հարկայինները որոշել են պարզել 31-ամյա Թոմի եկամտի աղբյուրները: Թոմն ասել է, որ վարկ է վերցրել բանկից՝ իր ընկերության երաշխիքով: Սակայն լրագրողները պարզել են, որ այդ ընկերության եկամուտը կազմում է ընդամենը մի քանի հազար եվրո: