ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից խորհրդատվական խումբը երաշխավորագիր է պատրաստել՝ Ճապոնիայում գտնվող Ֆուձի լեռը կազմակերպության համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու համար: Այս մասին հաղորդում է տեղի մամուլը:
Նրանք վստահ են, որ կազմակերպության վերջնական եզրակացությունը դրական կլինի: Որոշումը պաշտոնապես կհայտարարվի հունիսին՝ Կամբոջայում տեղի ունենալիք կազմակերպության նիստի ժամանակ:
Խորհրդատվական խմբի կարծիքով՝ Ֆուձի լեռը Ճապոնիայի խորհրդանիշն է և արտահայտում է երկրի վերաբերմունքը բնության նկատմամբ:






































