ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ պայքարը ահաբեկչության դեմ, այդ թվում նաև Բոստոնի ահաբեկչությունից հետո, նպաստում է երկկողմ հարաբերությունների մերձեցմանը և սառը պատերազմի «ժառանգությունից» ազատվելուն: Նրա խոսքերով՝ ներքին հարցերում առաջնային է այն, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների հետ կարողանան հասնել փոխզիջումային որոշման: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով նախագահ Բարաք Օբամայի խոսքերը:
«Ռուսաստանը ակտիվորեն համագործակցել է մեզ հետ՝ Բոստոնի ահաբեկչության օրվանից սկսած,- ասել է Օբաման:- Իհարկե, դժվար է հին սովորություններից հրաժարվելը: Մեր հետախուզական և իրավապահ մարմինների միջև երբեմն փոխադարձ կասկածներ են առաջանում, որոնց արմատները հասնում են մինչև սառը պատերազմի տարիներ: Սակայն հարաբերությունները բարելավվում են: Ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ: Նա ևս հակված է միասնական աշխատանքի, որպեսզի տեղեկատվական փոխանակություն կատարվի ոչ միայն այս ահաբեկչության հետաքննության շրջանակներում, այլև ահաբեկչության դեմ պայքարում ընդհանրապես:
ՌԴ հատուկ ծառայությունները զգուշացնում էին ԱՄՆ իրավապահներին ավագ եղբոր (Թամերլան Ցարնաևի), նրանց մոր վերաբերյալ՝ նշելով, որ նրանք կարող են հարել ծայրահեղականներին: ՀԴԲ-ն ավագ եղբոր վերաբերյալ հետախուզություն իրականացրեց՝ եզրակացնելով, որ ոչինչ չկա կասկածելի: Իմ տվյալներով՝ ՀԴԲ-ն և անվտանգության նախարարությունը ինչպես հարկն է իրականացրել են իրենց աշխատանքը»,- ասել է նախագահը:











































