Saturday, 27 04 2024
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մոռանալ «հերոսական անցյալը», նզովել նախնիներին

Քաղաքական և գիտական ամբիոններից հայ ժողովրդին ուղղված ամենապոպուլյար կոչը պատմությունից դասեր քաղելուն է վերաբերում:

Հայ ժողովուրդը, սակայն, համառորեն հրաժարվում է լսել իր մտավորականին, և սրա մասին է խոսում այն, որ պատմությունից դասեր քաղելու կոչերը գնալով ավելի ու ավելի պոպուլյար են դառնում: Պատճառը, թերևս, այն է, որ պատմությունից դասեր քաղելու կոչով հանդես եկող մտավորականը հաջորդ պահին սկսում է կերտել հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին լեգենդը, գովել ու փառաբանել մեր նախնիներին: Ընդհանրապես մեկ բան է օբյեկտիվ գնահատել նախնիներին, և բոլորովին այլ բան` գովաբանել նրանց: Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել և շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ:

Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների, որովհետև այդպիսով ընդամենը ետ են կանչում արժանապատիվ ու հզոր հայրենիք ունենալու հաջորդ սերնդի իրավունքը, մեզ` ապրողներիս, օժտում ապագա սերունդին ոչինչ չժառանգելու իրավունք: Փառաբանելով մեր նախնիներին` նրանք ընդամենը նոր թափ են տալիս արատավոր այն ընթացքին, որի մեջ ենք մենք արդեն ավելի քան երկու հազար տարի` սկսած այն ժամանակից, երբ Մեծ հորջորջվող Տիգրանը իր թագը դրեց հռոմեական մի կուսակալի ոտքերի տակ, և որին դավաճանեց իր իսկ որդին` այն պարզ պատճառով, որ պրիմիտիվ դաստիարակություն չէր ստացել հայոց ժամանակակից պաշտոնյաների լկտի լակոտների նման:

Ես նզովում եմ մեր նախնիներին, որովհետև նրանք պարսկական գավառական գիտնականի բերանը լեզու են դրել, որ նա Սպահան քաղաքի փողոցներով շրջելիս մեզ բացատրի, որ Շահ Աբասը Ջուղայից հայերին քշել է այստեղ և նրանց հորդորել քաղաք հիմնել: Ի՞նչ դաս պիտի քաղենք մենք այս պատմությունից: Ոմանց այս պատմությունը հպարտություն է ներշնչում: «Ուրեմն հայերը շինարար են եղել»,- ասում են նրանք: և ոչ ոք չի էլ նկատում, որ այդ շինարարներին հոտի նման տեղից տեղ են քշել, և նրանց մի մասն էլ ճանապարհներին է մնացել` պարսկական տափաստանները վերածելով «հայոց սրբավայրերի»: Ի՞նչ դաս պիտի քաղենք մենք մեր պատմությունից: Երբեմն ես հասկանում եմ այն պատմաբաններին, որոնք մեր խայտառակ ու նվաստացուցիչ անցյալը պատում են հերոսիզմի շղարշով: Նրանք մտածում են, որ իրական պատմությունը մեզ կարող է կոտրել, նվաստացնել:

Բայց կեղծիքն էլ ավելի մեծ ավերներ է գործում և թույլ չի տալիս, որ մենք կանգ առնենք և բեկենք հազարամյա մեր նվաստացումը: Եվ ուրեմն. ի՞նչ դաս քաղենք մենք մեր պատմությունից: Եկեք մոռանանք այն, եկեք ամեն ինչ իսկապես սկսենք զրոյից, կարծես Աստված հենց նոր ստեղծեց մեզ, ու մենք անցյալում ոչինչ չունենք: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան հեշտ կլինի շնչելը: Եկեք պատկերացնենք, թե Մեսրոպ Մաշտոցը նոր է ստեղծել մեր տառերը, Նարեկացին ապրում է մեր կողքին, գուցե նաև Մխիթար Գոշը, Դավիթ Անհաղթը ևս մի քանի հարազատներ և ուրիշ ոչինչ: Մնացածին թողնենք անցյալում, թող նրանք մորթեն իրար, դավաճանեն, քշվեն ու ցեղասպանվեն և ստորացվեն, ինչքան ուզում են: Եվ այս դեպքում մենք գուցե կարողանանք իսկապես դասեր քաղել մեր պատմությունից, որովհետև դա արդեն չի լինի մեր պատմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում