Բիլ Քլինթոնը հայտարարել էր, որ Մոնիկա Լևինսկու հետ չի զբաղվել սեքսով, սակայն հետո, այնուամենայնիվ, խոստովանեց իր մեղքը:
Քեյթ Մոսը չէր խոստովանում, որ թուլություն ունի կոկաինի հանդեպ, քանի դեռ նրան «չբռնացրեցին գործի վրա»: Նույն բախտին է արժանացել նաև Պերիս Հիլթոնը: Իսկ հեծանվորդ Լանս Արմսթրոնգը տարիներ ի վեր թաքցնում էր, որ մրցույթից առաջ դոփինգ է ընդունում, հետո, սակայն, խոստովանեց:
Ջեսիքա Սիմփսոնը և Նիք Լաշեն, գտնվելով ամուսնալուծության շեմին, ասում էին, որ ամուսնական կյանքը դրախտ է հիշեցնում: Նույն բանն էին անում նաև Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը:
Լինդսի Լոհանը ժխտում էր իր մասնակցությունը քրեական հանցագործություններին:
Բրիթնի Սփիրսի կուսության մասին առասպելներ էին հյուսվում՝ չնայած նա «ամեն ինչ արել էր» դեռևս ամուսնությունից առաջ:
Սանդրա Բալոքն այնքան էր ստել իր տարիքի մասին, մինչև ինքն էլ մոռացել էր, թե իրականում քանի տարեկան է:
Իսկ Spice Girls-ի անդամ Ջերի Հալիվելն իր տարիքին ևս 5 տարի էր ավելացրել՝ երգչախմբում հայտնվելու համար:
Վիկտորյա Բեքհեմը մի քանի տարի հերքում էր, որ մեծացրել է կուրծքը:
Լիվ Թայլերի մայրը տարիներ շարունակ դստերը չէր ասում, թե ով է նրա հայրը, մինչև աղջիկն ինքը չնկատեց իր և Aerosmith խմբի երգչի նմանությունը:









































