Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Քաղաքական ասպարեզից Իլհամ Ալիևի հեռացումը չափազանց ձեռնտու է Սաակաշվիլիին. ռուս քաղաքագետ

Վրացական Georgia times կայքին տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ, պատգամավոր Սերգեյ Մարկովը մեկնաբանել է մեկ այլ ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի այն հայտարարությունը, թե Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում.

«էդուարդ Շևարդնաձեի գահընկեցությունից անմիջապես հետո Վրաստանի ներկայիս ղեկավարությունն իրեն հռչակեց հեղափոխությունների տարածող: Այն ժամանակ Սաակաշվիլին իր ընկեր Վիկտոր Յուշչենկոյի հետ դարձավ յուրատեսակ «ժողովրդավարական երկրների միության» կազմակերպիչներից մեկը:

Այժմ հնարավոր է` տարածաշրջանում իրավիճակի սրումը կապված լինի նրա հետ, որ Թբիլիսին կորցնում է Վաշինգտոնի աջակցությունը:
Ամերիկացիները գործնականում զրոյացրել են վրացական բանակին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը՝ բացառությամբ Աֆղանստանում գտնվող վրաց խաղաղապահների: Այդպիսի տխուր ճակատագրի են արժանացել նաև բազմատեսակ «խաղաղ» դրամաշնորհները, որոնց հարցում Արևմուտքը նախկինում բավական առատաձեռնություն է ցուցաբերել:

Դրա համար էլ այժմ Սաակաշվիլին նոր միջոցառումներ է ձեռնարկում ԱՄՆ-ի ուշադրությունն իր վրա բևեռելու համար: Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում տարածված հեղափոխական ալիքը Սաակաշվիլիի համար բացառիկ պահ է համարվում:

Բացի այդ, քաղաքական ասպարեզից Իլհամ Ալիևի հեռացումը չափազանց ձեռնտու է հենց իրեն` Սաակաշվիլիին: Ադրբեջանում իրագործված հաջող հեղափոխությունը մեծապես կբարձրացներ Սաակաշվիլիի արժեքը և նրան կվերադարձներ Արևմուտքի կողմից հատկացվող ֆինանսական մեծ հոսքերը: Դրա համար էլ նա մի կողմից աջակցում է Ալիևին, իսկ մյուս կողմից` ադրբեջանական ընդդիմությանը:

Բնականաբար, այժմ վրացական կողմը բազմիցս կհերքի այդ տեղեկատվությունը, սակայն Ադրբեջանն առավել զգուշավորություն կցուցաբերի Սաակաշվիլիի ռեժիմի նկատմամբ: Դա մասնավորապես վերաբերում է Թբիլիսիի ու Երևանի շփումներին»:

Հիշեցնենք, որ երեկ Հեյդար Ջամալը հայտարարել էր, որ Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում, և որ այդ ամենի նախաձեռնողը Վրաստանի արևմտյան գործընկերներն են, ովքեր ցանկանում են Հարավային Կովկասում կրկնել Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները.

«Ադրբեջանն էլ հանդիսանում է Հարավային Կովկասի և, ընդհանուր առմամբ, Մեծ Կովկասի առանցքային երկիրը: Եվ եթե այնտեղ իշխանության գան Արևմուտքից առավել մեծ կախում ունեցող քաղաքական գործիչները, ապա նրանք ակնթարթորեն Ադրբեջանը կվերածեն Իրանին հարվածել պատրաստվող ԱՄՆ ռազմաբազայի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում