Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Բրյուսելում մայիսի 22-ին կշնորհեն լորդ Յակոբովիչի եվրոպական հուդաիզմի մրցանակ: Այդ մասին հայտարարել է Բրյուսելի գլխավոր րաբբի Ալբեր Գիգին:
Երկու տարի առաջ սահմանված մրցանակը կանցլերին կհանձնվի բելգիական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Եվրոպական մեծ սինագոգում տեղի ունենալիք Եվրոպական րաբբիների կոնֆերանսի և Բրյուսելի հրեական համայնքի կողմից։
Իրենց մրցանակով եվրոպական րաբբիները ցանկանում են նշել Մերկելի վաստակը Գերմանիայում հրեական համայնքի ծաղկման գործում: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»:








































