Լիբիայում նավթի արտադրության ոլորտում առաջացած խաթարումները երկրի համար արժեցել են 1 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդել է Լիբիայի նավթի նախարար Աբդուլբարի Ալ-Արուսին: «Երբ հանքերը գտնվում են օտարների ձեռքում, դրանցում արտադրությունը դադարում է»,- նշել է նախարարը:
Լիբիայի կառավարությունը փորձում է լուծել այդ խնդիրը: Այսպես, մինչև 18 հզ. մարդով ավելացել է Նավթային օբյեկտների պահպանության վարչության անձնակազմը:
Ինչպես իրավիճակը նկարագրել է The Financial Times-ը, մինչև ատամները զինված ջոկատները գրավում են նավթային օբյեկտները, տեղի ցեղերն աշխատանք են պահանջում՝ արգելափակելով նավթային հանքերը և արտահանող ծովային բաժինները:









































