Հանրահայտ նորվեգացի էքստրեմալ ակրոբատ Էսկիլ Ռոնինգսբակենը ռիսկային ակրոբատիկ հնարքներ է կատարել առանց ապահովագրման: Հնարքներն իրականացվել են Չինաստանում՝ 330 մետրանոց անդունդի վրա: Որպես հենակետ ծառայել է Հունան նահանգի «Այչժայ» ավտոմոբիլային կամուրջը, որը աշխարհում ամենաբարձր և ամենաերկար կախովի կամուրջներից մեկն է: Իր ռեկորդը գրանցելու համար նա մի քանի հնարքներ է կատարել նաև օդապարիկից կախված ճոպաններից:
Նա առանց ապահովագրության առաջին անգամ չէ մահացու վտանգավոր հնարքներ իրականացնում աշխարհի ամենախորը անդունդների եզրերին:
Նա մի անգամ հայտարարել է, որ երազում առանց ապահովագրության ձեռքերի վրա կանգնել է աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Դուբայի Բուրջ Խալիֆայի (829.8) գագաթին: Շինության սեփականատերերը նրան բազմիցս մերժել են: Նույնիսկ ապառաժներ մագլցող հայտնի ֆրանսիացի Ալեն Ռոբերին նրանք թույլ չեն տվել առանց ապահովագրության բարձրանալ շենքի գագաթը:







































