Իսպանական հանրահայտ Sport.es պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի 4 ավագներն այսօր ժամանելու են Մադրիդ և «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտից երկրպագեն «Ռեալ»-ին, որն ընդունելու է Դորտմունդի «Բորուսիա»-ին:
«Բեռնաբեո» են ժամանելու Կարլես Պույոլը, Չավին, Անդրես Ինյեստան ու Վիկտոր Վալդեսը:
Հիշեցնենք, որ իսպանական գրանդերը ՉԼ կիսաեզրափակիչի առաջին խաղերում ջախջախիչ պարտություններ կրեցին գերմանական ակումբներից: «Բորուսիա»-ն «Ռեալ»-ին պարտության մատնեց 4:1 հաշվով, իսկ «Բավարիա»-ն «Բարսա»-ի դարպասն ուղարկեց 4 անպատասխան գնդակ:







































