Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Գյումրիում հանցագործությունների հեղինակները ծնվել են օրվա քաղաքական մենաշնորհի կողմից. Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետությունում ձևավորված իշխանության բացարձակ մենաշնորհի պայմաններում, որն, ըստ էության, դարձել է պետության զարգացման թերևս գլխավոր խոչընդոտը, Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ձեռք են բերում բացառիկ քաղաքական նշանակություն: Ու՞մ համար է գաղտնիք, որ ԺԵԿ-ի պետ, նախարար, նախագահ և այս ուղղահայաց տիրույթում գտնվող թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ մշակութային, ինչպես նաև քրեական գրեթե բոլոր գործառույթները նպատակաուղղված են օրվա իշխանության մենաշնորհը վերարտադրելուն` ընդդեմ պետության բնականոն զարգացման և ընդդեմ քաղաքական մենաշնորհի տիրույթից դուրս գտնվող մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության: Իրականությունն այն է, որ, կարծես թե, պետության կենսագործունեության գլխավոր նպատակն է ապահովել նշված քաղաքական մենաշնորհի տիրույթում գտնվող խմբերի և անհատների, նրանց հարազատների ու մտերիմների բարեկեցիկ և անհոգ կյանքը: Ըստ էության, հանցագործներն ու հանցագործություններն էլ են մենաշնորհվել օրվա իշխանության կողմից: Չեմ կարծում, որ որևէ մեկի համար գաղտնիք է, որ վերջերս Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունների հեղինակները ծնվել, սնվել են օրվա քաղաքական մենաշնորհի կողմից մեկ հիմնական և գլխավոր նպատակով` նրանց միջոցով վերարտադրելու և ապահովելու իրենց մենիշխանությունը: Կարող եմ շարունակել այս մենիշխանության բերած դժբախտությունների ցանկը, բայց ընդամենը ուզում եմ մեկ բարեկամական խորհուրդ տալ այսօրվա քաղաքական մենաշնորհների տերերին ու սպասավորներին. Անգլիական իմաստնությունը ասում է, որ խելոքները սովորում են ուրիշների սխալներից, իսկ հիմարները` սեփական: Մեր դեպքում այսօրվա մենաշնորհների տերերը, կարծում եմ՝ պետք է սովորեն այս քաղաքական մենաշնորհները ձևավորողների սխալներից, ովքեր օրինաչափորեն այսօր հայտնվել են իրենց իսկ կողմից ձևավորած համակարգի դաժան թրթուրների տակ, որից, չեմ կարծում, որ նրանք մեծագույն հաճույք են ստանում: Եվ այդ նույն ճակատագիրը սպասվում է բոլոր նրանց, այդ թվում նաև Ձեզ, ովքեր կշարունակեն գայթակղվել այս հակասահմանադրական համակարգից:

Այսօր, հանգամանքների բերումով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ոչ իշխանական ուժերը քաղաքական կամքի և ազնիվ, շիտակ համագործակցության դեպքում կարող են միասնաբար կանգնեցնել ձևավորված քաղաքական մենաշնորհի ընթացքը: Խոսքը չի վերաբերում անձերին ու անհատներին, խոսքը վերաբերում է իշխանության քաղաքական մենաշնորհի ընթացքի կասեցմանը: Եվ դա հնարավոր է այն դեպքում, որ ոչ իշխանական ուժերը համատեղեն իրենց հնարավորությունները և միասնական ճակատով ու համապատասխան մեխանիզմներով պայքարեն՝ Երևան քաղաքում իշխանափոխություն իրականացնելու համար:

«Բարև Երևան» դաշինքը պատրաստ է լինել այդ ուժերից մեկը՝ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ Երևանի ավագանին ձևավորելուց հետո:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում