Երեքշաբթի Իսրայելի բարձրաստիճան բանակցող և արդարադատության նախարար Ցիպի Լիվնին ողջունել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում տարածքային զիջումների գնալու պատրաստակամությունը՝ հաղորդում է Interfax-ը:
«Դա կարևոր քայլ է: Ես ողջունում եմ այն: ԱՊԼ-ի կողմից այս քայլն իրոք մեծացնում է համաձայնության հասնելու հավանականությունը»,- ասել է Լիվնին:
Ավելի վաղ Կատարի վարչապետ Համադ բեն Ջասեմ ալ-Թանին, որը գլխավորում է ԱՊԼ-ն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ չի բացառում պաղեստինցիների և իսրայելցիների միջև համաձայնեցված հողերի փոխանակումը՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջ տանելու համար:









































