Monday, 13 05 2024
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը դեռ պետք է տարբերվի

Ներքաղաքական կյանքի մասին դատողություններում, վերլուծություններում և մեկնաբանություններում շատ տարածված է այն տեսակետը, ընդ որում` միանգամայն հիմնավոր, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Ռոբերտ Քոչարյանի գործոնը խանգարում է Սերժ Սարգսյանին, թույլ չի տալիս նրան լիարժեք աշխատել և իրականացնել այն բարենորոգչական մտադրությունները, որոնք նա արտահայտում է տարբեր ամբիոններից ունեցած ելույթների ընթացքում:

Բայց պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը եթե մի կողմից շատ խանգարում է, ապա մյուս կողմից էլ, թերևս, բավական զգալի օգնություն է ցուցաբերում Սերժ Սարգսյանին: Ո՞րն է այդ օգնությունը: Դա Ռոբերտ Քոչարյանի ֆոնն է, որի վրա է կարծես թե Սերժ Սարգսյանը կառուցում իր նախագահությունն արդեն երեք տարի` այդ ընթացքում թե՛ դրական, թե՛ բացասական դրսևորումների պարագայում: Օրինակ` Սերժ Սարգսյանը փորձում է ընդդիմության, այլախոհության, այլակարծության հանդեպ վերաբերմունքի, խոսքի ազատության, մարդու իրավունքի հարցերում հանդուրժող երևալ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանի և գործունեության ֆոնին: Եթե այդ ֆոնը չլինի, ապա թերևս շատ ակնհայտ կլինի, որ իրականում Սերժ Սարգսյանն առարկայական, էական իմաստով ամենևին էլ հանդուրժող չէ` այն պարզ պատճառով, որ հանդուրժողությունը իշխանության համար որևէ կերպ չի դարձել համակարգային նկարագիր: Սերժ Սարգսյանը փորձում է իր հանդուրժողության ֆոն դարձնել Քոչարյանին, որպեսզի այդ հանդուրժողության դրսևորումները արժևորվեն: Բայց այդ ֆոնի վրա այդ արժևորումները, թերևս, արհեստական են: Օրինակ` խոսելով Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաք անելու մասին, Սերժ Սարգսյանն ասում է. «Ես կարծում եմ, որ մեր համատեղ ուժերող կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր կամ, ավելի ճիշտ, երեկ գոյություն ունեին իբրև ծայրահեղականություն սնող մի միջավայր»:

Թերևս պարզ է, որ Սարգսյանը կրկին փորձում է հստակեցնել Քոչարյանի ֆոնը և առանձնանալ, տարբերվել համեմատության տիրույթում: Չէ՞ որ Քոչարյանի ժամանակ էր, որ Ազատության հրապարակի հանրահավաքները իշխանական և իշխանամերձ լրատվամիջոցներով փորձում էին ներկայացնել որպես ծայրահեղական տրամադրության կրողների հավաք, որպես թմրամոլների և հարբեցողների հավաքատեղի և այլն: Չէ՞ որ Քոչարյանի ժամանակի իշխանական քարոզչությունն էր փորձում հանրության մեջ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքների մասին այդպիսի պատկերացում սերմանել: Բայց երբ հանում ենք Քոչարյանի ֆոնը, ապա հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակում շինարարության ավարտից հետո ամիսներ շարունակ թույլ չէր տալիս ընդդիմությանը հանրահավաք անել հրապարակում, ինչը քաղաքացիների սահմանադրական իրավունք է: Եթե Սերժ Սարգսյանին համեմատում ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա առավելությունն, իհարկե, դառնում է նկատելի. Քոչարյանն, իհարկե, չէր սիրում դեմոկրատական ելույթներ ունենալ, ավելին` ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս, հատկապես ընդդիմության հետ հակադրության պահերին, նա ավելի նախընտրում էր կոշտ, իսկ հաճախ նաև կոպիտ բառապաշար կիրառել: Սերժ Սարգսյանը գոնե ելույթների իմաստով նկատելիորեն տարբեր է. խոսքում նա հանդուրժող է, ժողովրդավար, ազատ մտածողության կողմնակից: Գործում էլ Սարգսյանը կարծես թե փորձում է տարբերվել` երկար արգելքից հետո այդուամենայնիվ բացում է Ազատության հրապարակը, քաղբանտարկյալներին է կամաց-կամաց ազատում, ներքաղաքական հարցերում ոստիկանության միջամտությանն է կարծես թե ավելի հազվադեպ դիմում:

Բայց ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը, երբ ներքաղաքական իրավիճակը հանգի սահմանային դիմակայության: Չէ՞ որ դա անխուսափելի է ու նաև միանգամայն բնական: Ի վերջո, երկրում լինելու են ընտրություններ` հերթական, թե արտահերթ: Եվ այդ ընտրություններում քաղաքացիների ձայնի համար ռեալ պայքար է գնալու` կոնկրետ տեղում և կոնկրետ ժամանակին, կոնկրետ արդյունքի ակնկալիքով: Պատրա՞ստ է, արդյոք, Սերժ Սարգսյանն այդ պայքարում էլ լինել նույնքան հանդուրժող, որքան ներկայումս է փորձում երևալ: Պատրա՞ստ է, արդյոք, Սերժ Սարգսյանը ընտրությանը պարտվելու դեպքում հեռանալ, առանց ոստիկանության, բանակի կամ օլիգարխների սափրագլուխների օգնությանը դիմելու: Ի վերջո, Սերժ Սարգսյանը Քոչարյանից տարբերվելու է հենց դրանով` հեռանալու պատրաստակամությամբ: Մնալ բոլորը կցանկանան, և թերևս որևէ մեկը մյուսից պակաս չի ուզի մնալ իշխանության, իսկ ահա հեռանալ ոչ բոլորն են պատրաստ: Խոսքն, իհարկե, հենց այնպես հեռանալու մասին չէ, այլ հեռանալ, եթե դա ժողովրդի պահանջն է, եթե դա բխում է պետության շահից, եթե մնալն արդեն հարվածում է պետության շահին: Ահա այդտեղ է, որ Սերժ Սարգսյանը դեռ պետք է ապացուցի Ռոբերտ Քոչարյանից իր տարբերությունը:

Այլապես, ներկայիս հանդուրժողությունը, ամենայն հավանականությամբ, քաղաքական հաշվարկ է, հասարակությանը մատուցվող պատրանք, քանի դեռ չի ստացել առարկայական, հիմնարար հաստատումներ: Իսկ այդ հիմքը կլինի ընտրությունը` հերթական կամ արտահերթ: Ընդ որում` ընտրությունը ոչ թե միայն զուտ քվեարկության, այլ նախընտրական հավասար պայմանների ստեղծման իմաստով: Ի վերջո, խնդիրների անկյունաքարը հենց այդտեղ է` հասարակությանը տրվո՞ւմ է ընտրելու իրավունք, թե՞ ոչ, որովհետև գոռալու, աղաղակելու, հայհոյելու իրավունք կարող է տրվել, բայց անկյունաքարայինն ընտրելու իրավունքն է, հետևաբար Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից այդ հարցում դեռ պետք է տարբերվի, եթե իհարկե` տարբերվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում