Երեկ կայացան Եվրոպայի լիգայի խաղարկության կիսեզրափակիչ առաջին հանդիպումները: «Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Բրագա»-ին, «Պորտու»-ն` «Վիլյառեալ»-ին: Երկու հանդիպումներում էլ հավասար պայքար էր ակնկալվում:
Եթե «Բենֆիկա»-«Բրագա» խաղում սպասելիքներն իրականացան` տանտերը 2:1 հաշվով մեծ դժվարությամբ հաղթանակ տարան, և ամեն ինչ կորոշվի պատասխան խաղից հետո, ապա «Պորտու»-ն 5:1 հաշվով ջախջախեց «Վիլյառեալ»-ին, և պատասխան հանդիպումն արդեն ֆորմալ բնույթ է կրում: