ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրում որպես շարժական գույք նշել էր 2003թ. արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ: Սակայն ուսումնասիրելով պատգամավորի՝ մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագիրը՝ «Ժողովուրդ»-ը նկատել է, որ ինքնաթիռները չկան: Բայց եթե վաճառված լինեին, դրա դիմաց ստացված եկամուտը պիտի հայտարարագրվեր:
Որտե՞ղ են ինքնաթիռները. Թերթի այս հարցին Արսենյանը պատասխանել է. «Չկան, քանի որ ԱԺ ընտրություններից առաջ այդ երկու ինքնաթիռները ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը»:









































