Դուբայում իրավապահները շրջում են սուպերմեքենաներով: Ոչ այնքան վաղուց Դուբայի ոստիկանությունն իր ավտոմեքենաների շարքը համալրել է Lamborghini Avendator-ով, որի շարժիչի հզորությունը 700 ձիաուժ է:
Իսկ կին ոստիկանները ստացել են Ferrari-4 ավտոմեքենաներ, որոնց վարելու համար նրանք նախապատրաստական դասընթացների են հաճախել: 3.5 վայրկյանում դրանք կարելի է վարել 100 կմ/ժ արագությամբ:










































