«Առաջին լրատվական»-ի Վայոց ձորի աղբյուրների փոխանցմամբ՝ Վայոց ձորի նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը: Փաստի առթիվ արդեն քրգործ է հարուցվել:
Մեր աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի հափշտակության շուրջ 10 միլիոնի դրամի յուրացումը:
Հիշեցնենք, որ օրեր «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ Սերգեյ Բագրատյանը, դեռևս անցած տարի թողնելով Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, ակտիվորեն սկսել է բիզնես-գործունեություն ծավալել:







































