Kohler ընկերությունը արդեն ներկայացրել է իր խելացի, ինտերակտիվ զուգարանի երկրորդ տարբերակը՝ գրում է korrespondent.net-ը:
Kohler Numi toilet անվանումը կրող սարքը ակտիվորեն համագործակցում է բոլոր գաջեթների՝ ոչ միայն սմարթֆոնների, պլանշետների հետ, այլև ունի Bluetooth, կարդում է SD-քարտեր:
SD-ռայդերի միջոցով հնարավոր է զուգարանի համակարգ ներմուծել իր փլեյ-լիսթն ու վայելել երաժշտությունը՝ նստած էմբիենթ ոճով լուսավորված զուգարանակոնքին:
Բջջային գաջեթների օգնությամբ հնարավոր է կառավարել Kohler Numi toilet-ի բոլոր գործառույթները, իսկ դրանք քիչ չեն: Մարդը, մտնելով զուգարան, կարող է կարգավորել հատակի ջերմաստիճանը, օդափոխության համակարգը, ջրի հոսքը:
Զուգարանակոնքը ունի Wi-Fi, այսինքն՝ առկա է հենց զուգարանից Facebook մտնելու հնարավորություն:
Զուգարանն արժե 6400 դոլար:









































