Բրտանական The Sun պարբերականը տեղեկատվություն էր տարածել, իբր Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն սիրավեպ է ունեցել մոդել Անդրեսսա Ուրաչի հետ: Պարբերականը նաև գրել էր, որ պորտուգալացին «Բորուսիա»-ի դեմ խաղից 48 ժամ առաջ բրազիլուհու հետ հարաբերություններ է ունեցել:
«Ինչ-որ մեկը ցանկանում է իմ անվան հաշվին ճանաչում ձեռք բերել: Հետաքրքիր է՝ ինչու՞ է դա տեղի ունենում կարևոր խաղից ընդամենը 1 օր առաջ:
Ինձ զայրացրել է այս իրավիճակը, որն ուղղված է իմ անձնական կյանքում խոչընդոտներ ստեղծելուն: Միայն կարող եմ ասել, որ այդ ժամանակ ես հյուրանոցում հարցազրույց էի տալիս լրագրող Մանու Սայնսին: Նա կարող է հաստատել դա: Մնացածը հորինվածք է»,- Ռոնալդուն գրել է Twitter-ի իր էջում:














































