1977 թ. «Աստղային պատերազմներ. դրվագ 4. նոր հույս» (Star Wars. Episode IV: A New Hope) ֆիլմը թարգմանել են հյուսիսամերիկյան մայրցամաքի բնիկ բնակիչների՝ նավախո հնդկացիների լեզվով, հաղորդում է RIA Novosti-ն:
Թարգամանիչներից 36 ժամ է պահանջվել այս աշխատանքը կատարելու համար: Այժմ պետք է հնչունավորվի շուրջ 20 դեր, որի համար Նավախոյի ազգային թանգարանում (Ուինդոու Ռոք քաղաք, Արիզոնա նահանգ) քասթինգ է կազմակերպվել բոլոր ցանկացողների համար:
Թանգարանի տնօրենը նշել է որ նախագիծը և՛ ժամանցային է, և՛ ուսուցողական, որի նպատակն է պահպանել նավախոների լեզուն:
Թանգարանը, բացի «Աստղային պատերազմներ»-ից, նախատեսում է թարգմանել հոլիվուդյան ևս տասը հայտնի ֆիլմեր: