Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Թբիլիսիի պետհամալսարանի նախասրահում բացվել է ֆոտոցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության թեմայով

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ապրիլի 24-ից դեռ օրեր առաջ սկսվել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Ապրիլի 13-ին «Հայարտանը» տեղի ունեցավ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ, Վրաստանի հայ նկարիչների միության և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության կողմից կազմակերպված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված էին Թբիլիսիի, Ջավախքի, ինչպես նաև ծագումով Վրաստանից, բայց ներկայումս Հայաստանում բնակվող շուրջ 35 երիտասարդ նկարիչների 60 կտավներ: Ցուցահանդեսի բացմանը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, պատմաբան Ենոք Թադևոսյանը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:

Ապրիլի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԱԵ Վիրահայոց Թեմի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ «Արս-Լունգա» դուետի համերգը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Համերգին ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքական և հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, ՀԱԵ հոգևոր դասի և Թբիլիսիի հայ մտավորականության ու հասարակայնության ներկայացուցիչներ: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը միջոցառման բացման խոսքում երախտագիտություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և հորդորեց շարունակել համազգային պայքարն այդ ուղղությամբ: ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի և միջազգային մրցույթների դափնեկիր Ջուլիետա Վարդանյանի բարձրարվեստ կատարմամբ հնչեցին Ռոբերտ Շումանի, Սուլխան Ցինցաձեի, Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց ստեղծագործությունները:

Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպվել են նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID-ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» բացվեց «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությանը վերաբերող նկարներ, ականատեսների, մտավորականների և դեսպանների խոսքեր, որոնք հաստատում են հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպանը, Ախալցխայի քաղաքապետ Բեսիկ Բլիաձեն, տեղական այլ իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և կենտրոնական ու տեղական լրատվամիջոցների ներակայացուցիչներ:

Դեսպան Մանուկյանն իր խոսքում կարևորել է նման ցուցահանդեսի կազմակերպումը Ախալցխայում և նշեց, որ հայ ժողովրդի պայքարը թուրքական մերժողականության դեմ վերջ ի վերջո պսակվելու է հայ ժողովրդի արդար հաղթանակով, և Թուրքիան ստիպված է լինելու ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Նա նաև նշեց, որ այն կարծիքը, թե հայկական պահանջատիրությունը Ցեղասպանության 100-ամյակը լրանալով արժեզրկվելու է՝ սխալական է, քանզի Ցեղասպանության հանցանքը վաղեմության ժամկետ չունի: Միջոցառմանը ներկայացվեցին նաև Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագոր-ծողների միության անդամների մի քանի նկարներ՝ «Շարունակվող ցեղասպանություն» խորագրով:

Ապրիլի 23-ի երեկոյան Թբիլիսիի հայ համայնքը՝ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության, ջավախահայությունը՝ «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ և աջարահայ համայնքը մասնակցեցին ավանդույթ դարձած ջահերով երթին և մոմավառությանը: Թբիլիսիում, Ախալցիխեում, Ախալքալաքում, Բեժանոյում և Նինոծմինդայում մեկնարկած ջահերով երթի մասնակիցները, ոճրագործությունը դատապարտող ցուցանակներով և կոչերով, իրենց բողոքն էին արտահայտում թուրքական ժխտողական քաղաքականության դեմ:

Ապրիլի 24-ին վիրահայ համայնքի թափորը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվել է դեպի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին իրենց խոնարհումը բերեցին դեսպան Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Գեդեվան Փոփխաձեն, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում քույր եկեղեցիների՝ Կովկասում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ջուզեպպե Պազոտոն, բապտիստական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա եպիսկոպոս Օսեփաշվիլին, Լյութերական եկեղեցու հոգևոր հովիվ Վիկտոր Միրոշնիչենկոն, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Խաչքարին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին ու կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Նույն օրը Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Ապրիլի 25-ին, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Ի. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի Պետական Համալսարանի նախասրահում բացվել է ֆոտոցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության թեմայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում