Friday, 19 06 2026
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան

Կայացել է ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը

Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը:

Գիրքը հոգեբանական վեպ է, այն լույս է տեսել ռուսերենով: Հեղինակը ներկայացնում է 60-70-ական թվականների Խորհրդային Միության հասարակական կյանքի զարգացման սոցիալական, քաղաքական, նյութական և հոգևոր ոլորտները, հայրենադարձների հոգեբանական դրաման: Վեպի գլխավոր հերոսը` Դավիթը իր ազգության, մշակույթի և լեզվի կրողն է և ինքնության պահպանման խնդիրը նրա համար առաջնային նշանակություն ունի: Հայրենադարձներից շատերը համոզված էին, որ, գալով Հայաստան, կգտնեն ջերմ ընդունելություն կապրեն ապահով կյանքով: Սակայն նրանց պատկերացրած Հայրենիքը չկար: 70-ական թթ. կեսերից հայրենադարձ հայերը անհատապես, ապա ընտանիքներով լքում էին Հանրապետությունը և վերադառնում այն երկրները, որտեղից եկել էին: Հեղինակը նկարագրում է այդ շրջանում ձևավորված հասարակական-իրավական հարաբերությունները, քաղաքական իրավիճակը, հասարակության հոգեբանությունն ու բարքերը:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, նա մասնավորապես ասել է. «Օ, Մարի» վեպում արտացոլվել է հեղինակի անթաքույց հպարտությունը դեպի իր ազգը»:

Հ. Հակոբյանը նշել է, որ ընթացքի մեջ է և շուտով ընթերցողի դատին կհանձնվի գրքի հայերեն թարգմանությունը` Ներսես Աթաբեկյանի հեղինակությամբ:

Հ. Հակոբյանն ուրախությամբ խոսել է վեպի էկրանավորման աշխատանքների մասին` ընդգծելով ֆիլմում ժամանակի շունչը ռեալիստորեն արտացոլելու անհրաժեշտությունը: «Վեպի գլխավոր առանձնահատկությունը նրա հանրագիտարանային արժեքն են և հեղինակի կենսափորձը»,- եզրակացրեց գերատեսչության ղեկավարը:

Հայ մեծանուն գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը, սրտանց շնորհավորելով հեղինակին, նշել է. «Ես գրքին մոտենում եմ մասնագիտորեն և այս վեպը ես կարդացել եմ կլանված, սովորական ընթերցողի նման, ուրեմն այն հաջողված է»: Գրողն ընդգծեց նաև. «Կենսագրությունը արժեք է ձեռք բերում, երբ վերածվում է ճակատագրի, իսկ ճակատագիրը` երբ համընկնում է ապրածդ ժամանակաշրջանի հետ: Այս վեպում ոչ միայն տեսնում ենք հերոսների կերպարը, այլև` ժամանակը»:

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժ Սրապիոնյանը նշել է. «Սա մեծ նվեր է ընթերցողին: Վեպում միախառնված են հրապարակախոսական և գեղարվեստական ոճերը: Ընթերցելիս կարելի է վայելել գեղարվեստի հաճույքը»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր ուրախությունն է հայտնել, որ անցյալ դարի 60-70թթ. իրականությունը ընթերցողների լայն շրջանակների համար հասանելի է դարձել գեղարվեստական խոսքով:

Գնահատանքի խոսքերով հանդես է եկել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և Ներսես Աթաբեկյանը, ով գիրքը թարգմանում է հայերեն:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով է հանդես եկել հեղինակը:

«Ի վերջո մենք բոլորս վերադառնում ենք ազգային մշակույթի կոդին: Պետք է նկատի ունենալ, որ այսօրվա աշխարհը ինտելեկտուալ մարդկանց աշխարհ է և իմ հերոսների` Դավիթի և Մարիի բախումը հենց այդ քաղաքակրթության հետ է»:

Ռոբերտ Ենգիբարյանը նշել է. «Ինձ համար Հայրենիքը իմ ծնորղներն են՝ Աստծո դեմքով: Այս գիրքը գրելով` կատարել եմ պարտքս ծնողներիս, իմ երկրի հանդեպ»:

Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին` գիրքն իրավամբ գնահատելու և հայ հասարակությանը հասանելի դարձնելու համար` հեղինակը կոչ է արել ներկաներին՝ պահպանելու ազգային գենը, ապրելու և արարելու հանուն Հայրենիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում