Դերասանուհի Հելլեն Միրրենն արժանացել է բրիտանական ամենահեղինակավոր թատերական պարգևի՝ Լոուրենս Օլիվիեի մրցանակի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Միրրենին մրցանակը շնորհել են «Ունկնդրում» ներկայացման մեջ Եղիսաբեթ 2-րդի դերակատարման համար: Ներկայացումը 12 վարչապետների հետ թագուհու հանդիպման մասին է, ովքեր ղեկավարում էին կառավարությունը նրա գահակալման ընթացքում:
«Այս մրցանակին արժանի է թագուհին 20-րդ, հնարավոր է նաև՝ 21-րդ դարում ամենահետևողական և նվիրական դերակատարման համար»,- մրցանակն ընդունելիս ասել է դերասանուհին:











































