Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են 5 զբոսաշրջիկներ՝ Պերուի ափերի մերձակայքում օդապարիկի անկումից հետո: Նրանք տեղափոխվել են ռազմածովային նավատորմի հիվանդանոց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եվս 2 տղամարդ՝ օդաչուն և մեկ զբոսաշրջիկ, համարվում են անհետ կորած: Ենթադրվում է, որ օդապարիկի անկման պատճառը ուժեղ քամին է եղել:
Այն ընկերությունում, որին պատկանում էր օդապարկիը, հայտարարել են, որ երկրի հետ կապվելու վերջին փորձի ժամանակ օդաչուն բողոքել է վատ տեսանելիությունից: Այդ պահին օդապարիկը մայրաքաղաք Լիմայից գտնվել է 200 կմ հարավ:










































