ԱՄՆ իշխանությունները ցանկանում են քաղաքական ճանապարհով ապահովել բանկային համակարգի կիբերանվտանգությունը: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Այժմ կառավարությունում ներքին քննարկումներ են ընթանում: Դա հիմնականում կապված է այն բանի հետ, որ «ԱՄՆ բանկերի վրա մի շարք կիբերհարձակումների հետևում կանգնած է Իրանը»: Սակայն, ինչպես նշում են պաշտոնատար անձինք, «վնասի չափերը դեռևս չեն հասել այնպիսի մակարդակի, որ պատասխան հարվածի մասին մտածեն»:
Քննարկումը նվիրված է այն բանին, թե «երբ և ինչպես ԱՄՆ-ը պետք է պատասխանի այլ երկրների կիբերհարձակումներին»: Բանկային ոլորտի ներկայացուցիչներն էլ ճնշում են գործադրում կառավարության վրա՝ ցանկանալով պարզել, թե որքան պետք է լինի հասցված վնասը, որպեսզի կառավարությունը միջամտի:
ԱՄՆ վարչակազմում նշում են, որ չի կարելի նախօրոք հայտարարել պատասխան քայլերի մասին:









































