Բրիտանիայի հիթ-շքերթում լավագույն ձայնասկավառակների տասնյակում առաջատարի ռեկորդը այլևս չի պատկանում Beatles խմբին: Նոր ռեկորդակիրը 26-ամյա երգչուհի Էմելի Սանդեն է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրա Our Version of Events ալբոմը վաճառքում է հայտնվել 2012թ.-ի փետրվարին և դարձել տարվա ամենից շատ վաճառվող ալբոմը: Այդ ժամանակից ի վեր՝ 63 շաբաթվա ընթացքում ալբոմը չի լքել Մեծ Բրիտանիայում ամենից շատ վաճառվող ձայնասկավառակների տասնյակը: Վաճառվել է 1.82 մլն օրինակ, իսկ բրիտանական վարկանիշային աղյուսակները այն գլխավորել է 10 շաբաթ:
Այսպիսով, երգչուհին ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով 50 տարվա վաղեմության լիվերպուլյան քառյակի սահմանած ռեկորդը:











































