Ֆրանցիսկոս I-ը ցավակցություն է հայտնել Բանգլադեշում շենքի փլուզման զոհերի հարազատներին և կաթոլիկներին կոչ է արել աղոթել զոհերի հոգիների հանգստության համար, հաղորդում է Վատիկանի ռադիոկայանը:
«Միացե՛ք իմ աղոթքին Բանգլադեշում ողբերգության զոհերի համար, որպեսզի Աստված սփոփանք և ուժ տա նրանց ընտանիքներին»,- կոչ է արել Պապը:
Agence France-Presse գործակալության փոխանցմամբ` Բանգալդեշում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 363-ի: Որոնողական աշխատանքները շարունակվում են:









































