Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության և Jihad Watch ամսագրի տվյալներով, Playboy-ի համար նկարահանված առաջին մուսուլման կնոջ` Սիլե Սահինին լուրջ վտանգ է սպառնում: Այն բանից հետո, երբ Playboy գերմանական հրատարակության մայիսյան համարում տպագրվեցին նրա լուսանկարները, իսլամիստական կայքերում հայտնվեցին գրառումներ, որով Սահինին մեղադրում էին մուսուլման կնոջը վարկաբեկելու մեջ:
Գերմանաբնակ թրքուհու գտնվելու վայրը հիմա հայտնի չէ: Գերմանական գաղտնի ծառայությունները զգուշացրել են` որտեղ էլ որ նա լինի, անհրաժեշտ է զգույշ լինել: Օրինակ` վերջերս գերմանական հեռուստատեսությամբ Բեռլինի խորովածանոցներից մեկի սեփականատերը հայտնել էր, որ կսպաներ այդ կնոջը, եթե նա իր դուստրը լիներ:
Իրենց դժգոհությունն են հայտնել նաև Սիլեի ծնողները, որոնք ասել են, թե սարսափ են ապրել, երբ իմացել են, որ իրենց դուստրը նկարահանվել է Playboy-ի համար: Նրա մայրն ընդհանրապես հրաժարվել է շփվել Սիլեի հետ:








































