Այսօր մի քանի զինված անձինք շրջապատել են Լիբիայի արտգործնախարարության շենքը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նրանք պահանջում են, որպեսզի Մուամար Քադաֆիի օրոք աշխատած պաշտոնյաներին արգելվի գերատեսչությունում բարձր պաշտոններ զբաղեցնել:
Զենիթային սարքավորումներով զինված առնվազն 20 մեքենաներ, ինչպես նաև Կալաշնիկով ինքնաձիգներով ու դիպուկահարի հրացաններով տղամարդիկ փակել են գերատեսչության շենքի մուտքերը:
Associated Press-ը հաղորդում է, որ շենքի մոտ հավաքվել է 38 մեքենա և 200 մարդ, որոնք ոչ ոքի ներս չեն թողնում:
Նրանք նաև պահանջում են աշխատանքի վերցնել այն մարդկանց, որոնք կռվել են Քադաֆիի զորքերի դեմ: Գործակալության տվյալներով՝ զինված մարդկանց հետ արդեն բանակցություններ են ընթանում:








































