Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ ներկայում մերձկասպյան երկրների միջև համագործակցությունն ընդլայնվել է: «Այսօր Էլ ավելի մեծ չափով Է դրսևորվում համագործակցելու մերձկասպյան երկրների ձգտումը: Մերձկասպյան երկրների հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունը նրանց պատասխանատվության մակարդակի բարձրացման օրինակ է»,- Թեհրանում հայտարարել Է Մոթաքին՝ ելույթ ունենալով Կասպից ծովի հարցերով մերձկասպյան երկրների նախագահների հատուկ ներկայացուցիչների և արտաքին գործերի փոխնախարարների 27-րդ նիստում, որը նվիրված է Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի պատրաստմանը: Մոթաքին նշել Է, որ մերձկասպյան երկրների կողմից Կասպից ծովի արդար բաժանումը միջազգային իրավունքի պահանջն է ու հիմնական սկզբունքը: Այդ հարցը տարածաշրջանի խաղաղության ու կայունության երաշխիքն Է: