Tuesday, 07 05 2024
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի մեկնաբանում, թե ԱՄՆ դեսպանատունն ինչ պատժամիջոցներ կկիրառի ընտրախախտումներ կատարողների նկատմամբ

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երկրորդ հաղորդագրությունն է տարածել, թե հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումների պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ: Փաստորեն, այդպիսով դեսպանատունը կամ ԱՄՆ-ը փաստում են, որ խախտումներ են տեղի ունեցել:

– Նախ մեր շնորհակալությունն ենք հայտնում ոչ միայն ԱՄՆ դեսպանատանը, այլև միջազգային բոլոր կառույցներին, որոնք հետևողական են ոչ միայն հանրաքվեի, այլև ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Եվ բնականաբար, ԱՄՆ դեսպանատունն առաջարկում է այն, ինչը մենք ենք ցանկանում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տեղ գտած բոլոր անճշտությունները, խախտումները պետք է քննվեն: Եվ ընդհանրապես մենք ուշադիր ենք, որ հետևություններ լինեն ոչ միայն բողոքարկումների, այլև մամուլում եղած բոլոր հրապարակումների նկատմամբ: Իրավապահ մարմինները բոլորի նկատմամբ հետևողականություն են ցուցաբերում: Եվ այո, պետք է մանրակրկիտ հետաքննություն կատարվի, ու բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկացել են խոչընդոտել՝ ես չեմ ցանկանում պատճառների կամ ով լինելու մասին խոսել, պետք է կրեն համապատասխան պատասխանատվություն: Իսկ այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ:

– Այսինքն՝ Դո՞ւք էլ եք ընդունում, որ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել:

– Ես իրավապահ մարմինների փոխարեն չեմ կարող որևէ հայտարարություն անել, եթե եղել են բողոքներ, դրանք բոլորը պետք է քննվեն: Փաստը մնում է փաստ, որ կան բողոքներ, և 78 տեղամասերում բացվել են արկղերը, կայքերում բավականին քանակությամբ հայտարարություններ են եղել, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ներկայացվեն: Եվ իրավապահ մարմինները պետք է մեկնաբանեն, թե դրանցից որոնք են կարճվել, իսկ եթե խախտումներ կան, ապա պետք է պարզել՝ ովքեր են դրանց հեղինակները, և նրանց նկատմամբ ինչ պատժամիջոցներ են կիրառվում:

– Իսկ չե՞ք կարծում, որ այս անգամ՝ հանրաքվեի ժամանակ, ընտրակեղծիքները շատ ավելին են եղել, այդ պատճառով էլ ԱՄՆ դեսպանատունն ու միջազգային կառույցներն այդպիսի կոշտ գնահատականներ հնչեցրին:

– Ես չեմ կարծում, որ կոշտ արձագանք են տվել, ընդամենը արձագանքել են, որ հարկավոր է քննություն կատարել, և մենք դրա կողմնակիցն ենք: Իսկ եթե դուք համեմատություններ կատարեք, ընդհակառակը, ընտրախախտումները բավականին պակասել են, պարզապես այս անգամ որոշում էր կայացվել, որ ցանկացած հայտարարություն, բանավոր խոսք պետք է քննության առարկա դառնա: Այսինքն՝ որևէ բան չի անտեսվել, որևէ բան չի կոծկվել: Սա թափանցիկության վառ վկայություններից է:
– Այդ դեպքում ինչպե՞ս եք մեկնաբանում այն իրողությունը, որ բազմաթիվ համայնքներում 80-90 տոկոս մասնակցություն է եղել այն դեպքում, երբ իշխանության ներկայացուցիչներն են ընդունում, թե կարելի է համարել, որ ընտրողների մոտ 25 տոկոսը հանրապետությունից դուրս է:

– Դրանք շատ քիչ ընտրատարածքներ են եղել, բայց ամենաառաջինը հենց դրանք են ուսումնասիրվել: Եվ դրանք հիմնականում գյուղական համայնքներ են, որտեղ մարդիկ տոնակատարության նման կամ միասնական ձևով գնում են քվեարկությունների: Իսկ այդ համայնքներում տեղի ունեցած քվեարկությունները ստուգելը դժվար չէ:

– Այսինքն՝ այդ համայնքի բնակիչները գրեթե ամբողջությամբ գյուղո՞ւմ են եղել ու այդպես միահամուռ քվեարկությա՞ն են գնացել:

– Եղել են համայնքներ, որտեղ 70-75 տոկոս մասնակցություն լինի: Իսկ փոքր համայնքներում ստուգումներ կատարելը հեշտ է:

– Պարոն Բաղդասարյան, ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ կա նաև այսպիսի արտահայտություն. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Սա կարծես թե պատժամիջոցի նման է հնչում: Այսինքն՝ այս անգամ խախտումներն այնքան շատ են, որ դեսպանատունն իր իրավասությունների շրջանակներում դրանց հեղինակների նկատմամբ կարող է որոշ պատժամիջոցներ կիրառել:

– Խնդրում եմ, ամեն ինչ համեմատության դաշտում գնահատեք: Հակառակը, որևէ ընտրության ժամանակ մենք նման թափանցիկության մակարդակ չենք ունեցել և նման հետևողական չենք եղել: Նաև մեր վերահսկողության արդյունքում են այդ փաստերն արձանագրվել: Եվ եթե համեմատության դաշտում դիտարկեք, այս անգամ խատումները շատ չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության այդ վերջին ձևակերպմանը, ապա մենք չենք ցանկանում միջամտել նրանց կողմից տարվող քաղաքականությանը: Դա իրենց խնդիրն է, թե ինչ վերաբերմունք կցուցաբերեն, մենք չենք կարող նրանց միջամտել, խնդրել կամ հրահրել, թե պատժամիջոցներ մի կիրառեք:

– ԱՄՆ դեսպանատունը, օրինակ, կարող է մուտքի վիզա չտրամադրել Հանրապետական կուսակցության այն պաշտոնյաներին, որոնց անունն ավելի շատ է կապվում ընտրախախտումների հետ: Օրինակ՝ ժամանակին Գագիկ Բեգլարյանին չէին տալիս մուտքի վիզա:

– Դա այն խնդիրն է, որը ես մեկնաբանելու իրավունք չունեմ: Իսկ ինչ վերաբերում է խախտումներ անողներին, ապա այսօր ցանկացած կայք կարող է 200-300 հոգու անուն հրապարակել, 50 պատգամավորի անուն գրել: Համենայնդեպս դրանք պետք է իրականությանը համապատասխանեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում