Իտալական ավտոմոբիլային ապրանքանիշ Maserati-ն Շանհայի ավտոսրահում ապրիլի 21-ին պրեմիերա է ներկայացրել՝ Ghibli սեդանի, այսպես ասած, «հարություն առած» տարբերակը:
Ghibli 2013-ը 4 նստելատեղ և 4 դուռ ունեցող սպորտային սեդան է:
Մեքենան ունի 3 լիտր տարողությամբ բենզինային V6 շարժիչ, նաև՝ առաջին անգամ ապրանքանիշի պատմության մեջ, 3 լիտր ծավալով դիզելային շարժիչ:
Մեքենան ունի նաև 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփ:













































