Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Լինդսի Լոհանը թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունի: Նույնիսկ ինքը՝ աստղը, 2010-ին տված իր հարցազրույցում խոստովանել է, որ կոկաին է փորձել, սակայն դրա ազդեցությունը նրան դուր չի եկել: Իսկ այժմ, երբ Լոհանը հերթական անգամ պատրաստվում է նոր կյանք սկսել և վերականգնողական կենտրոն է հաճախում, լույս է տեսնում նրա հին կախվածությունը մանրամասն նկարագրող գիրք:
Բլոգեր Նիկ Ռիչիի «Սեքս, կեղծիք և աղբ» գրքում մի հատված կա, որը նկարագրում է Մայամիի ակումբներից մեկում ամանորյա երեկույթներից մեկի ժամանակ տեղի ունեցած դեպքը, որին մասնակցել են Լինդսին և նրա նախկին զուգընկերուհի Սամանտա Ռոնսոնը:
Գրքում մանրամասն նկարագրվում է ակումբի զուգարանում տեղի ունեցած տեսարանը, որտեղ Լինդսին կոկաին է օգտագործում:
Սակայն Լինդսիի ներկայացուցիչները այս կապակցությամբ բավականին կտրուկ մեկնաբանություններ են արել: Նրանք հայտարարել են, որ Լինդսիի անունն օգտագործելով՝ ցանկանում են ապահովել գրքի վաճառքը:










































