Բրիտանացի գիտնականների համոզմամբ՝ սև շոկոլադը կանխարգելում է մաշկի և ընդհանուր օրգանիզմի ծերացման գործընթացը: Սահմանափակ քանակությամբ շոկոլադ ուտելը գեղեցկությունը պահպանելու լավագույն զենքերից է:
Ուսումնասիրողների խոսքերով՝ շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնոիդներն ու կոլագենային թելիկները բարելավում են նյութափոխանակությունը և այդպիսով բարերար ազդեցություն թողնում արտաքին տեսքի վրա:
Ավելին, ինչպես հայտնի է, շոկոլադի օգտագործումը մելանոմայի, բորբոքումների, թրոմբների, անքնության և գերլարվածության պրոֆիլակտիկ միջոց է՝ փոխանցում է Myjane պորտալը: Կարևորը չափի զգացողությունն է: Անհրաժեշտ է նաև ուտել դառը շոկոլադ:







































