Tuesday, 07 05 2024
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»

2016թ. բյուջեին կողմ քվեարկելով՝ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կիսո՞ւմ է տնտեսական պատասխանատվությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

– Պարոն Էնֆիաջյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ քվեարկեց 2016թ. բյուջեին: Այդպիսով դուք, փաստորեն, Հանրապետական կուսակցության հետ միասին կիսո՞ւմ եք հաջորդ տարվա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ինչն էլ արտացոլված է եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում:

– Ձեզ պետք է վստահեցնեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք պատասխանատվությունից չի վախեցել, մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն կա մեր քաղաքական ուժի վրա: Այդ պատասխանատվությունը միանշանակ եղել և մնում է մեր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակում, գործընթացներին մեր մասնակցությանը համահունչ: ԲՀԿ-ում այս հարցի վերաբերյալ մենք մանրակրկիտ քննարկումներ ենք իրականացրել: Բնականաբար, սա լրջագույն փաստաթուղթ է, որը պետք է արտացոլի մեր հետագա սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, ծրագրեր: Եվ մենք գտնում ենք, որ այս փաստաթղթում կա իրատեսություն, այս փաստաթղթում կա կայունություն, դրա համար էլ մենք կողմ ենք քվեարկել: Բայց դրան զուգահեռ, մենք խոսել ենք և խոսելու ենք մի շարք խնդիրների ու բացերի մասին: Եվ գտնում ենք, որ պետք է մտահոգված լինենք գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներով, և պետք է ականջալուր լինեն մեր կողմից առաջարկված խնդիրներին: Միևնույն ժամանակ, սա համադրելի փաստաթուղթ է, սա լավատեսություն հաղորդելու փաստաթուղթ չէ, սա պետք է իր մեջ իրատեսություն պարունակի, և իրատեսական է՝ համեմատած նախկին բյուջեի հետ, որին մենք դեմ ենք քվեարկել:

– Նախկին ասելով՝ 2015թ. բյուջե՞ն նկատի ունեք:

– 2013-2014 թվականների բյուջեները: Այն մտահոգությունները, որոնք մենք ունեցել և բարձրաձայնել ենք, շատ տեղին են եղել: Ու ավելի քան համոզված եմ, որ ներկայիս փաստաթղթի նկատմամբ վերաբերմունքը շատ ճիշտ էր, քանի որ այն կառավարության կողմից շատ պատշաճ և ներկայանալի էր ներկայացված: Սա փաստաթուղթ էր իրատեսության շրջանակներում: Մենք շատ լավ հասկանում ենք, թե մեր երկիրը զարգացման ինչ հնարավորություն ունի: Եվ նախորդների դեպքում այն թվերը, որոնք հրապարակվում էին տնտեսական աճի համար, բայց չէին կարողանում իրականացնել, դա էլ մեր երկրին հուսահատության, դժգոհության էր բերում:

– 2015թ. բյուջեն էլ 4 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, բայց կրկնակի անգամ քիչ է ապահովվում: Չե՞ք հիասթափվել:

– Այս բյուջեն իրատեսական է և չկան, օրինակ, այսպիսի կետեր՝ բիոզուգարանների գաղափար, խորհրդատվություն:

– Այնուամենայնիվ, կողմ քվեարկելով բյուջեին՝ ի՞նչ պատասխանատվություն եք ստանձնելու:

– Քաղաքական միավորը ցանկացած քաղաքականություն իրականացնելիս իր ներկայացուցչական մասն ունի խորհրդարանում և իր մասնակցության չափով էլ պատասխանատվություն է կրում: Այսօրվա դրությամբ մեր քաղաքական միավորն իր քվեարկությամբ, իր մոտեցումներով, իր ծրագրային դրույթներով և իր ներգրավվածությամբ այսօրվա քաղաքական իրավիճակում այդ չափով էլ, բնականաբար, պատասխանատվություն ունի:

– Այսինքն՝ ՀՀԿ-ի հետ կիսում եք այն պատասխանատվությունը, որ 2016 թվականը տնտեսապես վատ տարի է լինելու:

– Տնտեսության մեջ կան մի շարք խնդիրներ, որոնք օրհասական են և պետք է լուծում ստանան: Մենք բազմիցս ասել ենք, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ ու ավելի արագ տեմպերով զարգացնել, որպեսզի տնտեսության, սոցիալական խնդիրները լուծվեն:

– 2016թ. բյուջեն նախատեսո՞ւմ է այդ լուծումները, որ դուք դրան կողմ քվեարկեցիք:

– Մենք առհասարակ գտնում ենք, որ տնտեսության մեջ կան մի քանի գործոններ, նախադրյալներ՝ երաշխիքներ պիտի լինեն, որպեսզի հնարավոր լինի զարգացում ապահովել: Այն վատթարացող տեմպը, որն արդեն արձանագրված է Հայաստանի տնտեսության մեջ, պետք է կայունացնել, պետք է հավասարակշռել, հետո նոր կարողանալ ստեղծված իրավիճակում քայլ առ քայլ նույն իրատեսության շրջանակներում առաջ գնալ և չվախենալ դրա մասին խոսելուց, ժողովրդի հետ բաց լինելուց և իրական պատկերը հասկանալուց:

– Այս բյուջեն տալի՞ս է այդ հնարավորությունը:

– Այս բյուջեն արդեն այդ իրատեսությունն ու թափանցիկ մոտեցումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում