Վենետիկի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկացի կինոռեժիսոր Դարեն Արոնովսկին: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով կինոփառատոնի կայքին: Նշվում է, որ Արոնովսկին առանցքային դեմք է ներկայիս կինեմատոգրաֆիայում:
Հատկապես շեշտվում է նրա «Սև կարապ» հանրահայտ ֆիլմը, որն անցած տարի մեծ աղմուկ էր հանել կինեմատոգրաֆի աշխարհում: Այդ ֆիլմում գլխավոր դեր խաղացած Նատալի Պորտմանը ստացել էր «Օսկար» մրցանակ` «կանացի լավագույն դեր» անվանակարգում: 2010 թ. «Սև կարապը» բացել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը:
Վենետիկի 68-րդ կինոփառատոնը կմեկնարկի 2011 թ. օգոստոսի 31-ին և կտևի 10 օր: