ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսիի գործակալ Ալեխանդրո Մացոնին հանդիպել է «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտու Ֆերնանդեսի հետ: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
Նրանց զրույցի թեման է եղել 30-ամյա արգենտինացու հնարավոր տրանսֆերը: Փարիզյան ակումբի հետ Լավեսիի պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Լավեսիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտեր»-ն ու «Յուվենտուս»-ը: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպումների, 2 գոլ է խփել:






































