«Մանչեսթեր Սիթի»-ն միացել է «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:
La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն՝ «քաղաքայիններ»-ը պատրաստ են 40 մլն եվրո վճարել 22-ամյա արգենտինացու տրանսֆերի դիմաց:
Նշվում է, որ Իկարդին չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը, քանի որ ցանկանում է հաջողությունների հասնել «Ինտեր»-ի կազմում:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 12 հանդիպումների, 4 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:





































