Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի լավագույն ռմբարկու: Պորտուգալացի ֆուտբոլիստն իր ակտիվում 11 գոլ է գրանցել «Ռեալ»-ի կազմում անցկացրած 6 խաղերում: Քրիշտիանուն 7 գոլ է խփել «Մալմյո»-ի դարպասը, 4-ը՝ «Շախտյոր»-ի:
Լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն է Ռոբերտ Լևանդովսկին: Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվողն աչքի է ընկել 7 անգամ: Լեհ ֆուտբոլիստը 5 գոլ է խփել Զագրեբի «Դինամո»-ի, 1-ական «Օլիմպիակոս»-ի և «Արսենալ»-ի դարպասը:
Լավագույնների եռյակը եզրափակում է «Զենիթ»-ի ռմբարկու Արտյոմ Ձյուբան, ով իր ակտիվում 6 գնդակ է գրանցել: Ձյուբան գոլեր է խփել խմբային փուլի բոլոր խաղերում, բացառությամբ առաջին՝ «Վալենսիա»-ի դեմ հանդիպմանը:








































